Թուրքիայի և ԱՄՆ-ի Պնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ։
«Անատոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հուլուսի Աքարը և Լլոյդ Օսթինը մտքեր են փոխանակել պաշտպանության և անվտանգության, Ուկրաինայի զարգացումների, ահաբեկչության դեմ պայքարի և F-16 կործանիչների մատակարարման հետ կապված հարցերի շուրջ:
ԱՄՆ-ն դեմ է Թուրքիայի կողմից ռուսական С-400 հրթիռային համակարգերի գնմանը, ինչի արդյունքում Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները լարվել են։ Թուրքիան այնուամենայնիվ գնել է համակարգը, ինչը զայրացրել է Սպիտակ տանը: Ի պատասխան, ամերիկացիները չեղարկել են Թուրքիայում F-16 ինքնաթիռների համատեղ կառուցման նախագիծը և նույնիսկ հրաժարվել այդ կործանիչները վաճառել Անկարային: