Ռուսաստանը բարձրացնում է Տաջիկստանի եւ Ղրղըզստանի ռազմակայանների մարտական պատրաստվածությունը. Շոյգու
https://parstoday.ir/hy/news/world-i180242-Ռուսաստանը_բարձրացնում_է_Տաջիկստանի_եւ_Ղրղըզստանի_ռազմակայանների_մարտական_պատրաստվածությունը._Շոյգու
Ռուսաստանն Աֆղանստանում իրավիճակի ֆոնին բարձրացնում է Տաջիկստանի եւ Ղրղըզստանի իր ռազմակայանների մարտական պատրաստվածությունը, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Օգոստոս 24, 2022 10:42 Asia/Tehran
  •  Ռուսաստանը բարձրացնում է Տաջիկստանի եւ Ղրղըզստանի ռազմակայանների մարտական պատրաստվածությունը. Շոյգու

Ռուսաստանն Աֆղանստանում իրավիճակի ֆոնին բարձրացնում է Տաջիկստանի եւ Ղրղըզստանի իր ռազմակայանների մարտական պատրաստվածությունը, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մեր կողմից բարձրացնում ենք Ղրղըզստանում եւ Տաջիկստանում ռուսական ռազմակայանների, ինչպես նաեւ հնարավոր ճգնաժամային իրավիճակներին արձագանքման այլ ուժերի մարտական պատրաստվածությունը»,- ասել է Շոյգուն ՇՀԿ-ի երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ։

Նրա խոսքով՝ Կենտրոնական Ասիայում «լուրջ մարտահրավեր է Աֆղանստանում իրավիճակը, որտեղ ակտիվացել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունները, ինչպիսին են ԻԼԻՊ-ը եւ «Ալ Քաիդան»։

«Երկրում շարունակվող զինված դիմակայության ֆոնին վատթարանում է սոցիալ-տնտեսական վիճակը, սերմանվում է կրոնական արմատականության գաղափարաբանությունը, բարգավաճում են թմրաթրաֆիկն ու տրանսսահմանային հանցավորությունը»,- նշել է նախարարը։

Ռուսաստանը, ընդգծել է նա, ողջունում է աֆղանական կարգավորման ցանկացած միջազգային նախաձեռնություն եւ միաժամանակ միջոցներ ձեռնարկում Կենտրոնաասիական տարածաշրջանում անվտանգության ապահովման համար։

Շոյգուն հիշեցրել է, որ հունիսին Մոսկվայում տեղի է ունեցել Կենտրոնական Ասիայի երկրների եւ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների առաջին հանդիպումը, որոնց ընթացքում դիտարկվել է իրադրությունն աֆղանական ուղղությունում եւ դրա կայունացման ուղիները։

«Կարծում ենք, որ նման հանդիպումները պահանջված կլինեն նաեւ ՇՀԿ-ի հարթակում, այդ թվում մեր ուժային գերատեսչությունների միջեւ համակարգումն ուժեղացնելու համար։ Մանավանդ որ Աֆղանստանը դիտորդ պետություն է ՇՀԿ-ում»,- ասել է Շոյգուն։

news.am