Քերին Թուրքիայի արտգործնախարարին հիշեցրել է խոսքի և մամուլի ազատության կարևորությունը
https://parstoday.ir/hy/news/world-i18037-Քերին_Թուրքիայի_արտգործնախարարին_հիշեցրել_է_խոսքի_և_մամուլի_ազատության_կարևորությունը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Բրյուսելում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2016 17:42 Asia/Tehran
  • Քերին Թուրքիայի արտգործնախարարին հիշեցրել է խոսքի և մամուլի ազատության կարևորությունը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Բրյուսելում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ԱՄՆ պետդեպարտամանետի պաշտոնական կայքը:

Քերին հիշեցրել է Թուրքիայի արտգործնախարարին խոսքի ազատության, ինչպես նաև ազատ ու անկախ մեդիայի կարևորությունը:

ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են իրադրությունը Սիրիայում` կարևորելով հակամարտող կողմերի շրջանում թշնամության դադարեցումը:

Կողմերը խոսել են նաև Իրաքում և տարածաշրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի, փախստականների ճգնաժամի մասին: