Թուրքիայում ձևավորվել է երրորդ ընդդիմադիր կոալիցիան
Թուրքիայի ևս վեց ընդդիմադիր կուսակցություններ միավորվել են՝ նախագահական ընտրություններում Արդարություն և զարգացում կուսակցության դեմ պայքարելու համար:
Թուրքիայում տիրող տնտեսական ճգնաժամը և դրանք լուծելու հարցում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անկարողությունը, նվազեցրել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովրդականությունը։
Թուրքիայի նախագահական ընտրություններից 9 ամիս առաջ ևս 6 ընդդիմադիր կուսակցություններ միավորվել են։
Կոալիցիան ձևավորել են «Աշխատանք և ազատություն», «Աշխատավորական շարժում» (EHP), «Աշխատանքային ժողովրդական կուսակցություն» (EMEP), «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» (HDP), «Սոցիալիստական ասամբլեայի ֆեդերացիա» (SMF), «Թուրքիայի աշխատավորական կուսակցություն» (IP) և «Հասարակության ազատության կուսակցություն» (TOP) կուսակցությունները: Ենթադրվում է, որ այս կուսակցությունները պայմանավորվելու են Էրդողանի դեմ միասնական թեկնածու ներկայացնելու շուրջ։
Թուրքիայում նախագահական ընտրությւնները կանցկացվեն 2023թ հունիսի 18-ին: