Թուրքիայում ձևավորվել է երրորդ ընդդիմադիր կոալիցիան
https://parstoday.ir/hy/news/world-i180476-Թուրքիայում_ձևավորվել_է_երրորդ_ընդդիմադիր_կոալիցիան
Թուրքիայի ևս վեց ընդդիմադիր կուսակցություններ միավորվել են՝ նախագահական ընտրություններում Արդարություն և զարգացում կուսակցության դեմ պայքարելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2022 04:00 Asia/Tehran
  • Թուրքիայում ձևավորվել է երրորդ ընդդիմադիր կոալիցիան

Թուրքիայի ևս վեց ընդդիմադիր կուսակցություններ միավորվել են՝ նախագահական ընտրություններում Արդարություն և զարգացում կուսակցության դեմ պայքարելու համար:

Թուրքիայում տիրող տնտեսական ճգնաժամը և  դրանք լուծելու հարցում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անկարողությունը, նվազեցրել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության  ժողովրդականությունը։

Թուրքիայի նախագահական ընտրություններից 9 ամիս առաջ ևս 6  ընդդիմադիր կուսակցություններ միավորվել են։

Կոալիցիան ձևավորել են «Աշխատանք և ազատություն», «Աշխատավորական շարժում» (EHP), «Աշխատանքային ժողովրդական կուսակցություն» (EMEP), «Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցություն» (HDP), «Սոցիալիստական ​​ասամբլեայի ֆեդերացիա» (SMF), «Թուրքիայի աշխատավորական կուսակցություն» (IP) և «Հասարակության ազատության կուսակցություն» (TOP) կուսակցությունները: Ենթադրվում է, որ այս կուսակցությունները պայմանավորվելու են Էրդողանի դեմ միասնական թեկնածու ներկայացնելու շուրջ։

Թուրքիայում նախագահական ընտրությւնները կանցկացվեն 2023թ հունիսի 18-ին: