Թուրքիան փորձարկել է Siper պաշտպանական համակարգը
https://parstoday.ir/hy/news/world-i180532-Թուրքիան_փորձարկել_է_siper_պաշտպանական_համակարգը
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կազմակերպությունը հայտարարել է Siper հեռահար հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2022 04:21 Asia/Tehran

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կազմակերպությունը հայտարարել է Siper հեռահար հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին։

Կազմակերպության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ համակարգը  բարձր ճշգրտությամբ թիրախավորել է 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախը։

Համակարգի փորձարկումն իրականացվել է թուրքական  Esilsan-ի և Rokistan-ի ընկերությունների համագործակցությամբ՝  Սև ծովի ափին գտնվող Սինոբ նահանգում։

Թուրք զինվորականի խոսքով՝ այս համակարգը մեծ նշանակություն ունի՝ հաշվի առնելով Թուրքիայի պաշտպանական կարիքները, և նախագծվել է   թշնամու հավանական հարձակումներից Թուրքիայի ռազմավարական օբյեկտները պաշտպանելու նպատակով: