Թուրքիան փորձարկել է Siper պաշտպանական համակարգը
Օգոստոս 28, 2022 04:21 Asia/Tehran
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կազմակերպությունը հայտարարել է Siper հեռահար հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին։
Կազմակերպության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ համակարգը բարձր ճշգրտությամբ թիրախավորել է 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախը։
Համակարգի փորձարկումն իրականացվել է թուրքական Esilsan-ի և Rokistan-ի ընկերությունների համագործակցությամբ՝ Սև ծովի ափին գտնվող Սինոբ նահանգում։
Թուրք զինվորականի խոսքով՝ այս համակարգը մեծ նշանակություն ունի՝ հաշվի առնելով Թուրքիայի պաշտպանական կարիքները, և նախագծվել է թշնամու հավանական հարձակումներից Թուրքիայի ռազմավարական օբյեկտները պաշտպանելու նպատակով:
Պիտակ