Թուրքիայի նախագահական ընտրություններում իշխող կուսակցության հաղթելու հնարավորությունը նվազում է
https://parstoday.ir/hy/news/world-i180700-Թուրքիայի_նախագահական_ընտրություններում_իշխող_կուսակցության_հաղթելու_հնարավորությունը_նվազում_է
Ըստ Tasnim լրատվական գործակալության, Թուրքիայի քաղաքական կուսակցությունների և առաջնորդների մրցակցությունը շարունակվում է, և փաստերը վկայում են այն մասին, որ Թուրքիայում առաջիկա ընտրությունները լինելու է շատ զգայուն պայքար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2022 08:00 Asia/Tehran
  • Թուրքիայի նախագահական ընտրություններում իշխող կուսակցության հաղթելու հնարավորությունը  նվազում է

Ըստ Tasnim լրատվական գործակալության, Թուրքիայի քաղաքական կուսակցությունների և առաջնորդների մրցակցությունը շարունակվում է, և փաստերը վկայում են այն մասին, որ Թուրքիայում առաջիկա ընտրությունները լինելու է շատ զգայուն պայքար։

2023 թվականի Թուրքիայի ընտրություններին 10 ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, սակայն Թուրքիայի բոլոր նահանգներում սոցհարցման կազմակերպություններ  աշխատում են թուրք ժողովրդից հարցումներ անելով, որոշել թե որ կուսակցությունը և որ առաջնորդն է ավելի սիրված և ո՞ր կուսակցությունն է թուլության ու անկման ճանապարհին:

ALF-ի հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ նախագահական կոալիցիան (Արդարություն և զարգացում և Բաղչելիի գլխավորած Ազգայնական կուսակցությունը) ժողովրդի շրջանում հարցումների համաձայն հավաքել է ձայների 33,7%, իսկ Ժողովուրդ կոալիցիան (Քեմալ Քըլըչդարօղլու և Աքշեներ)՝ 47%:

Վերջին ամիսներին Թուրքիան ապրում է աննախադեպ տնտեսական ճգնաժամ: Լիրայի արժեզրկումը, սաստիկ գնաճը և դրան հաջորդած աղքատությունը, գործազրկությունը և աճող դասակարգային բաժանումը և կառավարության անկարողությունը զսպելու ճգնաժամը հանգեցրել են Էրդողանի և իշխող կուսակցության ժողովրդականության նվազմանը: