6 միլիոն աֆղանցիների սով է սպառնում տնտեսական ճգնաժամի պատճառով. ՄԱԿ
Աֆղանստանը դոնոր երկրների կողմից ֆինանսավորման հրատապ կարիք ունի, քանի որ 6 միլիոն աֆղանցի շուտով կարող է սովի մատնվել երկրում շարունակվող տնտեսական ճգնաժամի պատճառով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ եւ շտապ օգնության համակարգող Մարտին Գրիֆիթսը, փոխանցում է Al Jazeera-ն։
«Աղքատությունը գնալով խորանում է, բնակչությունը շարունակում է աճել, իսկ իշխանությունները բյուջե չունեն սեփական ապագայի համար ներդրումներ կատարելու համար։ Մեզ համար պարզ է, որ պետք է վերսկսել որոշակի աջակցությունը երկրին»,- ասել է Գրիֆիթսը:
Ըստ Գրիֆիթսի հաշվարկների՝ երկրին պետք է շտապ 770 միլիոն դոլար տրամադրվի, որպեսզի բնակչությունը կարողանա դիմանալ գալիք ձմռանը։
ԱՄՆ-ն սառեցրել է Աֆղանստանի կենտրոնական բանկի բոլոր ակտիվները, որպեսզի թալիբների ներկայացուցիչները դրանց չհասնեն։ Ջո Բայդենի վարչակազմը որոշել է սառեցնել աֆղանական միջոցներն օգոստոսի 15-ին՝ այն օրը, երբ թալիբները գրավեցին Քաբուլը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Աֆղանստանի Կենտրոնական բանկին պատկանող ամերիկյան հաշիվներում ավելի քան 9 միլիարդ դոլար կա։
https://news.am/arm/news/717857.html
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio