Ամերիկացի ոստիկաններն իր անկողնում սպանել են սևամորթ երիտասարդին
https://parstoday.ir/hy/news/world-i180862-Ամերիկացի_ոստիկաններն_իր_անկողնում_սպանել_են_սևամորթ_երիտասարդին
Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում ոստիկանների հագուստին ամրացված տեսախցիկի կադրերի հրապարակումը ցույց է տալիս, որ ոստիկանը սպանել է անզեն սևամորթ տղամարդու։
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Սեպտեմբեր 01, 2022 08:26 Asia/Tehran

Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում ոստիկանների հագուստին ամրացված տեսախցիկի կադրերի հրապարակումը ցույց է տալիս, որ ոստիկանը սպանել է անզեն սևամորթ տղամարդու։

Չորեքշաբթի օրը Կոլումբուսի Օհայոյի ոստիկանական բաժանմունքը հրապարակել է տեսախցիկի տեսագրությունը, որտեղ պատկերված է այս սևամորթ երիտասարդի սպանությունը:

Հրապարակված տեսանյութում երեւում է, թե ինչպես է զինված ոստիկանը գիշերը շան հետ խուզարկում սենյակը։ Մի պահ ոստիկանը ով խուզարկելու իրավունք ուներ, բացել է ննջասենյակի դուռը և կրակել Դոնավան Լյուիսի վրա, ով փորձել է վեր կենալ անկողնուց։

Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ այս սեւամորթ երիտասարդին գնդակահարած ոստիկանը Ռիկի Անդերսոնն է, ով արդեն 30 տարի աշխատում է Կոլումբոսի ոստիկանական բաժանմունքում։

Բազմաթիվ հակասությունների պատճառ դարձած հարցը, հիմնականում՝ ննջասենյակի դուռը բացելուց մինչև սևամորթ երիտասարդի վրա կրակելն է, որը շատ կարճ ժամանակում  է պատահել։