Ռուսաստանը նախազգուշացրել է միջուկային ահաբեկչության վտանգի վերաբերյալ
(last modified Fri, 02 Sep 2022 13:11:35 GMT )
Սեպտեմբեր 02, 2022 17:41 Asia/Tehran
  • Ռուսաստանը նախազգուշացրել է միջուկային ահաբեկչության վտանգի վերաբերյալ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է. «Ուկրաինայի հրետանային հարձակումները Զապորոժիեյի ատոմակայանի վրա մեծացրել են միջուկային աղետի վտանգը Եվրոպայում, որը համարվում է միջուկային ահաբեկչություն»։

Շոյգուն հայտարարել է Զապորոժիեյի ատոմակայանի վրա ուկրաինացի զինվորականների հարձակման մասին, նշելով. «Ուկրաինացի զինվորականները մինչ այժմ 120 արկ են արձակել այս կայանի ուղղությամբ և 16 անօդաչու թռչող սարքեր են ուղարկել հարձակում իրականանելու համար»։

«Ուկրաինացի զինվորականների տեղաշարժերի ավելացման նախօրեին  պետք է շեշտեմ, որ Զապորոժիեյի ատոմակայանում արտակարգ իրավիճակների ստեղծման պատասխանատվությունը կրում են միայն ուկրաինական իշխանությունները». ասել է Շոյգուն:

Շոյգուն հավելել է. «Ուկրաինայի իշխանությունները լկտիաբար ստում են, թե Ռուսաստանն օգտագործում է այս էլեկտրակայանը որպես ռազմական գործողությունների հարթակ»:

Ռուսաստանի պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները այս տարածք այցելելուց հետո կհաստատեն այս էլեկտրակայանում ծանր սպառազինության բացակայությունը։