Մոսկվայում բացվել է Իրանի առևտրային կենտրոն՝ երկկողմ հարաբերությունները դյուրացնելու նպատակով
https://parstoday.ir/hy/news/world-i181332-Մոսկվայում_բացվել_է_Իրանի_առևտրային_կենտրոն_երկկողմ_հարաբերությունները_դյուրացնելու_նպատակով
Մոսկվայում բացվել է ԻԻՀ առաջին առևտրային կենտրոնը՝ առևտուրը դյուրացնելու և իրանցի ու ռուս գործարարներին աջակցելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2022 07:05 Asia/Tehran

Մոսկվայում բացվել է ԻԻՀ առաջին առևտրային կենտրոնը՝ առևտուրը դյուրացնելու և իրանցի ու ռուս գործարարներին աջակցելու նպատակով:

Իրանի առևտրի պալատի ղեկավար  Բահման Աբդոլին, երեքշաբթի օրը Մոսկվայում Իրանւ առևտրի կենտրոնի բացման արարողության ժամանակ ասել է, որ կենտրոնի առաքելությունների է նպաստել տնտեսական տարբեր ոլորտների զարգացմանը: 

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյման Փաքն անդրադառնալով  Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ Իրանի տնտեսական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ տարվող ջանքերին, ասել է, որ Ռուսաստանում Իրանի առևտրի կենտրոնի ստեղծումը քայլ է  երկու տարվա ընթացքում առևտուրն 8 միլիարդ դոլարի ահսցնելու նպատակի իրագործման ուղղությամբ:

Ռուսաստանում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին նույնպես ընդգծել է, որ Իրանը պետք է դիվերսիֆիկացնի դեպի ՌԴ արտահանումը:

ՌԴ սպառողների միության տնօրենների խորհրդի ղեկավար Դմիտրի Զուբովն  ասել է, որ երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված երկկողմ ջանքերն արդյունավետ են, իսկ այս կենտրոնի ստեղծումը կօգնի գրանցել ավելի մեծ արդյունքներ: