Եվրոպայում գազի գինը կտրուկ բարձրացել է և վառելափայտի դեֆիցիտ կա
https://parstoday.ir/hy/news/world-i181392-Եվրոպայում_գազի_գինը_կտրուկ_բարձրացել_է_և_վառելափայտի_դեֆիցիտ_կա
Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի շարունակման և գների անսպասելի աճի պայմաններում Եվրոպայի հասարակություններն այժմ վառելափայտ օգտագործելու համար բախվում են մեծ դժվարությունների, քանի որ վառելափայտերի գինն աննախադեպ բարձրացել է և դրանց մատակարարումը նվազել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2022 14:00 Asia/Tehran

Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի շարունակման և գների անսպասելի աճի պայմաններում Եվրոպայի հասարակություններն այժմ վառելափայտ օգտագործելու համար բախվում են մեծ դժվարությունների, քանի որ վառելափայտերի գինն աննախադեպ բարձրացել է և դրանց մատակարարումը նվազել:

Ռուսաստանի դեմ Արեւմուտքի կողմից տնտեսական պատժամիջոցներ սահմանվելուց հետո մոսկովյան նավթի արտահանումը դեպի ԵՄ-ի անդամ երկրներ ամբողջությամբ դադարեցվել է  մինչեւ 2022 թվականի վերջ։

Այս պատժամիջոցները եվրոպական մայրցամաքում հանգեցրել են էներգակիրների գների աննախադեպ աճի։

Գազի և էլեկտրաէներգիայի կտրուկ թանկացման պատճառով Եվրոպայում շատ ընտանիքներ այս ձմռանը պատրաստվում են վառելափայտ օգտագործել իրենց բնակարանները տաքացնելու համար:

Սա այն դեպքում, երբ պահանջարկի ավելացումն ու գազի մատակարարման նվազումը հանգեցրել է վառելափայտի դեֆիցիտի և բազմաթիվ խնդիրների առջև են հայտնվել եվրոպական հասարակությունները, հատկապես աղքատ շրջաններում։