Էրդողանը նոր մրցակից ունի 2023-ի ընտրություններում
https://parstoday.ir/hy/news/world-i181396-Էրդողանը_նոր_մրցակից_ունի_2023_ի_ընտրություններում
2023թ. հունիսի 18-ին Թուրքիայում անցկացվելու են նախագահական ընտրություններ։ 2018 թվականից` Թուրքիան խորհրդարանական կառավարման ձևից անցում է կատարել նախագահական կառավարման ձևի։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2022 14:07 Asia/Tehran
  • Էրդողանը նոր մրցակից ունի 2023-ի ընտրություններում

2023թ. հունիսի 18-ին Թուրքիայում անցկացվելու են նախագահական ընտրություններ։ 2018 թվականից` Թուրքիան խորհրդարանական կառավարման ձևից անցում է կատարել նախագահական կառավարման ձևի։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայում իշխող «Ժողովրդական» դաշինքը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում կառաջադրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը։

Հայտնի է դարձել նախագահական ընտրապայքարում Էրդողանի մեկ այլ մրցակցի մասին։ «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախկին պատգամավոր Սինան Օգանը հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։

«Թուրք ազգայնականների անկախ նախագահի թեկնածու», - ինքն իր մասին Twitter-ում նշում է արել Օգանը։ Իսկ ավելի վաղ էլ գրել էր, որ եթե թուրք ազգայնականներին դիմող որևէ թեկնածու ի հայտ չգա, ապա ինքը կլինի այդ թեկնածուն։

Իսկ 6 կուսակցությունների դաշինքով հանդես եկող ընդդիմությունը Թուրքիայում դեռևս չի հնչեցրել իր միասնական թեկնածուի անունը, թեև որպես հավանական թեկնածու խոսվում է «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի մասին։

Սինան Օգանը նշել է, որ եթե ընդդիմության ճամբարից Քեմալ Քըլըչդարօղլուն առաջադրվի որպես թեկնածու, ապա ինքն էլ իր թեկնածությունը կդնի։

«Ես թուրք ազգայնականներին չեմ թողնի առանց թեկնածուի», - ընդգծել է Սինան Օգանը։