Կոնգրեսականներ Փալոնն ու Վալադաոն դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i181768-Կոնգրեսականներ_Փալոնն_ու_Վալադաոն_դատապարտել_են_Ադրբեջանի_հարձակումը_Հայաստանի_վրա
 ԱՄՆ կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոն և Ֆրանկ Փալոնը դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Հայաստանի բնակավայրերի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դեյվիդ Վալադաոն հայտարարություն է տարածել, որում նշել է, որ խստորեն դատապարտում է չհրահրված հարձակումը Հայաստանի վրա։ «Ադրբեջանական ուժերի կողմից շարունակվող ագրեսիան անընդունելի և պետք է անհապաղ դադարեցվի>,- հայտարարել է Վալդաոն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2022 03:47 Asia/Tehran
  • Կոնգրեսականներ Փալոնն ու Վալադաոն դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա

 ԱՄՆ կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոն և Ֆրանկ Փալոնը դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Հայաստանի բնակավայրերի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դեյվիդ Վալադաոն հայտարարություն է տարածել, որում նշել է, որ խստորեն դատապարտում է չհրահրված հարձակումը Հայաստանի վրա։ «Ադրբեջանական ուժերի կողմից շարունակվող ագրեսիան անընդունելի և պետք է անհապաղ դադարեցվի>,- հայտարարել է Վալդաոն։

Ֆրանկ Փալոնը նույնպես դատապարտել է Ադրբեջանի հարձակումը։ «Ալիևը պետք է դադարեցնի իր ագրեսիան։ ԱՄՆ պետքարտուղարությունը և պետքարտուղար Բլինքենը պետք է աշխատեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար»,- հայտարարել է Փալոնը։

Ավելի վաղ Ադրբեջանի հարձակումը դատապարտել էին կոնգրեսականները Ադամ Շիֆն ու Ջեքի Սփիրը։

armenpress.am