Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել Հուլուսի Աքարին
https://parstoday.ir/hy/news/world-i181792-Զաքիր_Հասանովը_ցավակցություն_է_հայտնել_Հուլուսի_Աքարին
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2022 05:27 Asia/Tehran
  • Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել Հուլուսի Աքարին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։

Ինչպես հայտնում է Armenia.Az-ը, ցավակցական տեքստում ասվում է.

«Խորապես վշտացած եմ թուրքական փառապանծ բանակի զինվորների զոհվելու և վիրավորվելու լուրով այն տարածաշրջանում, որտեղ իրականացվում են Թուրքիայի Զինված ուժերի հակաահաբեկչական գործողություններ՝ ահաբեկչական սպառնալիքը չեզոքացնելու և խաղաղ բնակիչներին ահաբեկչական հարձակումներից պաշտպանելու նպատակով։ Ձեր ցավը մեր ցավն է:

Մենք միշտ եղբայրական թուրքական զինված ուժերի կողքին ենք՝ ահաբեկչության դեմ կատաղի պայքարում և լիովին աջակցում ենք ձեզ։

Կիսում եմ նահատակների մերձավորների վիշտը և խորին ցավակցությունն եմ հայտնում նրանց ընտանիքներին։ Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։

ARMENIA.AZ