Հայաստանի դեմ հարձակման ժամանակ Ադրբեջանը կիրառել է իսրայելական ԱԹՍ-ներ
Սեպտեմբեր 13, 2022 08:09 Asia/Tehran
Ռուսական Conflict News կայքը հայտնել է, որ երեկ գիշեր հայկական դիրքերի վրա հարձակումների ժամանակ, ադրբեջանական զինուժը կիրառել է Սիոնիստական ռեժիմի պարտադրության Harop («Հարոպ») տեսակի մահապարտ անօդաչու թռչող սարք:
Այսօր առավոտյան Հայաստանի տարածքի դեմ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումից հետո, Երևանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
Պիտակ