Ադրբեջանն ու Թուրքիան ստորագրել են «TANAP» գազատարի վերաբերյալ ահրաժեշտ փաստաթղթերը
Ադրբեջանն ու Թուրքիան ստորագրել են «TANAP» գազատարի կառուցման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը:
Ադրբեջանի SOCAR պետական նավթընկերության տնօրեն՝ Ռոնաղ Աբդոլլաևը և Թուրքիայի էներգետիկայի նախարար՝ Բերաթ Ալբայրաքը ստորագրել են «TANAP» գազատարի կառուցման մասին անհրաժեշտ փաստաթղթեր:
Բաքվում Ռոնաղ Աբդոլլաևի հետ հանդիպման ժամանակ , Բերաթ Ալբայրաքն ասել է.«Անկարան մտադիր է թափ հաղորդել Անդրանատոլիական գազատարի (TANAP) նախագծի իրագործմանը»:
«TANAP» գազատարը արևմուտքի նախագծերից է ,որը միտված է փշրել ռուսական գազի Եվրոպա արտահանման մոնոպոլիզացիան: Այդիսկ պատճառով փորձագետներն ասում ,որ «TANAP»-ի նախագիծն ինչպես Բաքու-Թբիլիսի-Ջեհան գազատարը դարձել է քաղաքական նախագիծ ուղղված արևմտյան պետությունների շահերին: Փաստորեն կարելի է ասել ,որ ԱՄՆ-ն և եվրոպական որոշ պետություններ եվրոպա փոխադրող գազատար ճանապարհներից Ռուսաստանին կրճատելու համար դիմել են Ադրբեջանին: Իրողությունն այն է,որ Ռուսաստանը մերթ ընդ մերթ ճշտորոշելով բնական գազի համաշխարհային գինը, փորձում է հավասարակշռություն ստեղծել նավթի ու գազի արտահանումների միջև: Իսկ ԱՄՆ-ն և Եվրոպական որոշ երկրներ փորձում են նավթի նման բնական գազի համաշխարհային գինը ճշտել:
Այս հարցը լարվածություն է առաջացրել աշխարհում բնական գազ արտադրողների ու արտահանողների միջև: Ամենայնդեպս Ադրբեջանը այս բնագավառում արևմուտքի հետ համագործակցելու նպատակով Ռուսաստանի դեմ դիրքորոշում է որդեգրել և փորձում է բնական գազ Եվրոպա արտահանելով փոխարինել ՌԴ-ին:
Նախատեսված է,որ մինչև 2025 թ.-ը , TANAP գազատարի միջոցով ավելի քան 50 միլիարդ խորանարդ մետր բնական գազի արտահանվի Թուրքիա և Եվրոպա: TANAP գազատարը տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր գազ Ադրբեջանի Շահ Դենիզ հանքավայրի երկրորդ ֆազից կփոխադրի Վրաստան, Թուրքիա և Եվրոպա: Այս գազատարը Վրաստանից , Թուրքիայից և Բուլղարիայից անցնելուց հետո կմիանա Հունաստանին: Շահ Դենիս գազային հանքավայրը գտնվում է Կասպից ծովում Բաքվից 70 կմ հեռավորության վրա: Այն ունի 1 տրիլիոն 400 միլիարդ խորանարդ մետր գազի պաշար: Անատարակույս այս քանակությամբ բնական գազը չի կարող բավարարել արևմուտքի պահանջները, բայց Ալիևի կառավարության ղեկավարները փորձում են Մերձկասպյան երկրներին , հատկապես Իրանին ու Թուրքմենստանին համոզել ,որպեսզի նրանք ևս միանան այդ գազատարին,բայց մինչ այժմ չեն հաջողել:
Ընդհանուր առմամբ պիտի ասել ,որ Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնատարները երկկողմ պայմանագրեր ստորագրելով , TANAP գազատարի կառուցման հնարավությունը ձեռքից չեն տալու: Այդ նախագիծը մեծ ներդրումների կարիք ունի և հաշվի առնելով տնտեսական ներկա պայմաները, չի թվում ,որ Ադրբեջանն ու Թուրքիան կարողանան ընթացիկ տարում այդ կապակցությամբ դրական քայլ վերցնել: