​​​​​​​Իրանի դեսպանատան արձագանքը ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի ծիծաղելի ելույթին
https://parstoday.ir/hy/news/world-i244704-Իրանի_դեսպանատան_արձագանքը_ԵՄ_արտաքին_քաղաքականության_ղեկավարի_ծիծաղելի_ելույթին
​​​​​​​ Վիեննայում Իրանի դեսպանատունը արձագանքել է Անվտանգության խորհրդում ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասի անհեթեթ հայտարարություններին։ 
(last modified 2026-04-16T10:01:57+00:00 )
Ապրիլ 16, 2026 13:28 Asia/Tehran
  • ​​​​​​​Իրանի դեսպանատան արձագանքը ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի ծիծաղելի ելույթին

​​​​​​​ Վիեննայում Իրանի դեսպանատունը արձագանքել է Անվտանգության խորհրդում ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասի անհեթեթ հայտարարություններին։ 

Tasnim գործակալության փոխանցմամբ՝ Վիեննայում Իրանի  դեսպանատունն արձագանքել է Անվտանգության խորհրդում ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասի անհեթեթ հայտարարություններին և X-ի իր անձնական էջում գրել է. «Կալլասը խոսում է Եվրամիության բոլոր 27 անդամների անունից՞։ Եվրամիության բոլոր 27 անդամները տեղյակ չե՞ն, որ Միացյալ Նահանգները, ինչպես Ռուսաստանը, Անվտանգության խորհրդի մշտական անդամ է»։
Իրանի դեսպանատունը հավելել է. «Արդյո՞ք Եվրամիության բոլոր անդամները, ինչպես Կալլասը, աչք են փակել այն փաստի վրա, որ Միացյալ Նահանգները, Իսրայելի ռեժիմի հետ միասին, ագրեսիվ և չհրահրված հարձակում են սկսել Իրանի դեմ և 40 օր շարունակ անդադար ռմբակոծել բնակելի տարածքներն ու քաղաքացիական ենթակառուցվածքները՝ սպանելով ավելի քան 3300 խաղաղ բնակչի»։
Իրանի դեսպանատունը հավելել է. «Արդյո՞ք Եվրամիության բոլոր երկրները կորցրել են իրենց խիղճը այնքան, որ կհնչեցնեն այնպիսի սուտ, ինչպիսին է Ռուսաստանի հետախուզական համագործակցությունը Իրանի հետ, գուցե Միացյալ Նահանգների և Իսրայելի ռեժիմի ձեռքերից արյունը լվանալու համար»։ Մենք սպասում ենք Միության արթնացած խղճի, որը կբարձրանա և կբողոքի այս մոտեցման դեմ, որն առաջին հերթին նպատակ ունի ոչնչացնել միջազգային իրավունքը և մարդու իրավունքները»։