Հռոմի պապ. Չնայած տարաձայնություններին, մենք կարող ենք միասին ապրել խաղաղության մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i244700-Հռոմի_պապ._Չնայած_տարաձայնություններին_մենք_կարող_ենք_միասին_ապրել_խաղաղության_մեջ
Աշխարհի կաթոլիկների առաջնորդը կրկին խաղաղության ուղերձ է հղել։
(last modified 2026-04-16T09:51:40+00:00 )
Ապրիլ 16, 2026 13:19 Asia/Tehran
  • Հռոմի պապ. Չնայած տարաձայնություններին, մենք կարող ենք միասին ապրել խաղաղության մեջ

Աշխարհի կաթոլիկների առաջնորդը կրկին խաղաղության ուղերձ է հղել։

Հղում անելով IRNA-ին  Pars Today-ը հաղորդում է, որ աշխարհի կաթոլիկների առաջնորդ Լևոն XIV Պապը կրկնել  է իր անհամաձայնությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Իրանի դեմ ռազմական ագրեսիայի վերաբերյալ։
Լևոն XIV պապը հավելել է. «Մենք ունենք տարբեր համոզմունքներ, պաշտամունքի և կյանքի ձևեր, բայց մենք կարող ենք միասին ապրել խաղաղության մեջ։ Կարծում եմ՝ նման կերպարի տարածումն այն է, ինչ աշխարհը պետք է լսի այսօր»։
Ավելի վաղ, Հռոմի պապի դեմ ուղղված ուղերձում, Թրամփը իր զայրույթն էր հայտնել Իրանի դեմ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի համատեղ ռազմական ագրեսիային նրա ընդդիմության կապակցությամբ, պնդելով. «Լևոն Պապը թույլ է հանցագործության առջև և աղետալիորեն է գործում արտաքին քաղաքականության մեջ»։
Ամերիկյան The Hill-ը գրել է, որ Թրամփի վերջին անկանոն վարքագիծը, այդ թվում՝ Իրանի դեմ սպառնալիքները, Լևոն XIV Պապի դեմ ուղղված վիրավորանքը և Հիսուս Քրիստոսի հետ կապված թեմաներով պատկերների հրապարակումը, վերստին բորբոքել են նրա հոգեկան առողջության վերաբերյալ քննարկումները։
Հոդվածում ասվում է. «Թրամփի անկանոն վարքագծի և ծայրահեղ հայտարարությունների համադրությունը ամերիկացի ժողովրդին ստիպում է հարցնել. ի՞նչի ենք մենք իրականում ականատես լինում»։