Նման հարց դրված չէ. Ղազախստանի արտգործնախարարը` Հայաստան խաղաղապահներ ուղարկելու մասին
(last modified Wed, 14 Sep 2022 08:52:03 GMT )
Սեպտեմբեր 14, 2022 13:22 Asia/Tehran
  • Նման հարց դրված չէ. Ղազախստանի արտգործնախարարը` Հայաստան խաղաղապահներ ուղարկելու մասին

Ղազախստանցի խաղաղապահներին հայ–ադրբեջանական սահման ուղարկելու հարց դրված չէ։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդին։

«Ո՛չ, նման հարց դեռ դրված չէ», – ասել է նա Նուր–Սուլթանում բացված համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարին ետնաբեմում։

Տլեուբերդիի խոսքով` առաջնային խնդիրն այժմ հայ–ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի համատեղ հանձնաժողովի աշխատանքը վերականգնելն է։

«Մենք պատրաստ ենք կիսվել մեր փորձով, քանի որ մենք մեր սահմանի դեմարկացիա ենք իրականացրել ցամաքային և նույնիսկ ծովային սահմանի ողջ երկայնքով։ Դեմարկացիայի գործընթացը գրեթե ավարտված է բոլոր պետությունների հետ, բացի Ռուսաստանից։ Ռուսաստանի հետ մեր դեմարկացիան, հավանաբար, ևս 2-3 տարի կտևի», – ասել է նա։

armeniasputnik.am