Ռեջեփ Թայիբ Էրդողանը զանգահարել է Իլհամ Ալիևին
https://parstoday.ir/hy/news/world-i181958-Ռեջեփ_Թայիբ_Էրդողանը_զանգահարել_է_Իլհամ_Ալիևին
Սեպտեմբերի 13-ին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2022 10:41 Asia/Tehran
  • Ռեջեփ Թայիբ Էրդողանը զանգահարել է Իլհամ Ալիևին

Սեպտեմբերի 13-ին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես փոխանցում է ԱզերԹաջ-ը, հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը խորին ցավակցություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին՝ պետական սահմանին Հայաստանի զինված ուժերի կողմից իրականացված լայնածավալ սադրանքի կանխման ժամանակ նահատակ դարձած զինծառայողների հարազատներին ու մերձավորներին և ադրբեջանական ժողովրդին։

Մեր պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ցավակցության համար։

Ռեջեփ Թայիբ Էրդողանը նշել է, որ եղբայրական Թուրքիան միշտ գտնվում է Ադրբեջանի կողքին, և ընդգծել մեր երկրների համերաշխությունը։

Նախագահ Իլհամ Ալիևը հավաստել է, որ եղբայրական Թուրքիան, ինչպես միշտ գտնվում է Ադրբեջանի կողքին, և որ մեր երկիրն էլ միշտ և բոլոր հարցերում գտնվում է Թուրքիայի կողքին։

Նշելով, որ մեր Զինված ուժերը խիզախորեն և բարձր պրոֆեսիոնալիզմով կանխեցին Հայաստանի կողմից լայնածավալ ռազմական սադրանքը, որ մեր նահատակների արյուն անվրեժ չմնաց, նախագահ Իլհամ Ալիևն հայտարարել է, որ այս լայնածավալ ռազմական սադրանքների համար պատասխանատվությունը ընկնում է անմիջապես Հայաստանի վրա։

Զրույցի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական հարաբերությունները և ռազմավարական դաշնակցությունը հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում։

Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել հետագա շփումների շուրջ։

ARMENIA.AZ