Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են այս երկրի և Հայաստանի սահմանին հակամարտությունների վերջին իրավիճակը։
«Անատոլու» լրատվական գործակալության հաղոռդմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հեռախոսազրույցում ևս մեկ անգամ ընդգծել է, որ Թուրքիան և Ադրբեջանը «երկու երկիր և մեկ ազգ են»։
Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Անկարան կանգնելու է Ադրբեջանի եղբայրների կողքին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի երեկոյան Անկարայում տեղի ունեցած արարողության ժամանակ ընդգծել է, որ Թուրքիան երբեք միայնակ չի թողնի Ադրբեջանին։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն նույնպես ասել էր, որ այս երկիրը միշտ Ադրբեջանի Հանրապետության հետ է, և այս երկիրը երբեք միայնակ չէ։