Ադրբեջանցի զինվորներն իսրայելական զենքերով են հարձակվել Հայաստանի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i182228-Ադրբեջանցի_զինվորներն_իսրայելական_զենքերով_են_հարձակվել_Հայաստանի_վրա
Ստացված հաղորդումների համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի դեմ սանձազերծած վերջին հարձակումների ժամանակ կիրառել են Սիոնիստական ​​ռեժիմի արտադրության 120 մմ տրամաչափի՝ SPEAR Mk2 ինքնագնաց ականանետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2022 14:46 Asia/Tehran

Ստացված հաղորդումների համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի դեմ սանձազերծած վերջին հարձակումների ժամանակ կիրառել են Սիոնիստական ​​ռեժիմի արտադրության 120 մմ տրամաչափի՝ SPEAR Mk2 ինքնագնաց ականանետ:

Մոտ մեկ շաբաթ առաջ լրատվական աղբյուրները հաղորդել են, որ դեպի Ադրբեջանի Հանրապետություն Սիոնիստական ռեժիմի սպառազինական արտահանումների ծավալն ավելացել է և սիոնիստական զենքեր փոխադրող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվում:  

Հաղորդումների համաձայն՝  բեռնատար Boeing 747 ինքնաթիռը Բաքու էր ժամանել Թել Ավիվից և զենք ու զինամթերք էր տեղափոխել  ադրբեջանական բանակի համար։

Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ Ռուսաստանի  «Ազգային պաշտպանություն» ամսագրին  տված հարցազրույցում հայտարարել էր, որ Բաքուն մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա է գնել Թել Ավիվից։

Նշենք, որ այս գնումները կատարվել են Հայաստանի տարածքի վրա ադրբեջանական բանակի վերջին հարձակումներից առաջ։