Ադրբեջանցի զինվորներն իսրայելական զենքերով են հարձակվել Հայաստանի վրա
Ստացված հաղորդումների համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի դեմ սանձազերծած վերջին հարձակումների ժամանակ կիրառել են Սիոնիստական ռեժիմի արտադրության 120 մմ տրամաչափի՝ SPEAR Mk2 ինքնագնաց ականանետ:
Մոտ մեկ շաբաթ առաջ լրատվական աղբյուրները հաղորդել են, որ դեպի Ադրբեջանի Հանրապետություն Սիոնիստական ռեժիմի սպառազինական արտահանումների ծավալն ավելացել է և սիոնիստական զենքեր փոխադրող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվում:
Հաղորդումների համաձայն՝ բեռնատար Boeing 747 ինքնաթիռը Բաքու էր ժամանել Թել Ավիվից և զենք ու զինամթերք էր տեղափոխել ադրբեջանական բանակի համար։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ Ռուսաստանի «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Բաքուն մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա է գնել Թել Ավիվից։
Նշենք, որ այս գնումները կատարվել են Հայաստանի տարածքի վրա ադրբեջանական բանակի վերջին հարձակումներից առաջ։