Հազարավոր ֆրանսիացիներ պահանջում են Մակրոնի հրաժարականը
Հազարավոր ֆրանսիացի ցուցարարներ բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով նախագահի հրաժարականը։
Հազարավոր ֆրանսիացիներ բողոքի ցույց են անցկացրել Փարիզի Palais Royal հրապարակում: Մտահոգված լինելով առաջիկա ցուրտ եղանակին Եվրոպայի և Ռուսաստանի միջև լարվածության պատճառով էլեկտրաէներգիայի և գազի հավանական անջատումների կապակցությամբ, ցուցարարները պահանջել են Էմանուել Մակրոնի հրաժարականը։
Ֆրանսիացի ցուցարարները նաև պահանջում են, որպեսզի երկիրը դուրս գա Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալը։
َԱվելի վաղ Ֆրանսիայի վարչապետը զգուշացրել էր ժողովրդին, որ եթե պատասխանատվությամբ չվարվեն էներգիայի սպառման հարցում, ապա մեծ հավանականությամբ երկրում էլեկտրաէներգիայի և գազի անջատումների կլինեն:
Ավստրիայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք զայրացած են գնաճը զսպելու հարցում կառավարության անգործությունից, շաբաթ օրը փողոց են դուրս եկել մայրաքաղաք Վիեննայում և այս երկրի ութ այլ խոշոր քաղաքներում։