Մարգար Եսայանը Թուրքիայի իշխող կուսակցության ղեկավար կազմում է ընդգրկվել
https://parstoday.ir/hy/news/world-i18229-Մարգար_Եսայանը_Թուրքիայի_իշխող_կուսակցության_ղեկավար_կազմում_է_ընդգրկվել
Թուրքիայում մայիսի 22-ին իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության արտահերթ համագումարում կուսակցության ղեկավար կազմում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 23, 2016 05:56 Asia/Tehran
  • Մարգար Եսայանը Թուրքիայի իշխող կուսակցության ղեկավար կազմում է ընդգրկվել

Թուրքիայում մայիսի 22-ին իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության արտահերթ համագումարում կուսակցության ղեկավար կազմում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ AKP-ի ղեկավար կազմը համարվող MKYK-ի կազմում են ընդգրկվել Էրդողանին հաճելի գործիչներ, այդ թվում իր գործունեությամբ նախագահ Էրդողանին իր հավատարմությունը ցույց տված հայ պատգամավոր Մարգար Եսայանը։

Նշենք, որ AKP-ի արտահերթ համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել միակ թեկնածու, Տրանսպորտի եւ կապի նախարար Բինալի Յըլդըրըմը, ով առաջիկայում կնշանակվի վարչապետ եւ կկազմավորի նոր կառավարություն։