Փարիզում հայերը հարձակվել են Ադրբեջանի դեսպանատան վրա
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հայերը հարձակվել են Ադրեջանի դեսպանատան վրա: Այս մասին տեղեկացրել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Ռայման Մոստաֆայեևը:
Հայտարարելով այս մասին և տարածելով դեպքի հետ առնչվող տեսագրություն, Մոստաֆայեևի իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Եկեք մի կողմ թողնենք հայ ծայրահեղականներին: Պարոն Մակրոն ամոթ Ֆրանսիային, որ չի պաշտպանում դեսպանատները և անտեսում է մեր անվտանգությունը»:
Հատկանշական է, որ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ԱԳ նախարարություն, որպեսզի բացատրություն ներկայացնի այս հարձակման մասին:
Երկուշաբթի օրը Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Ֆրանսիայի դեսպանին՝ «Փարիզում Ադրբեջանի դեսպանատան վրա «հայկական ծայրահեղական խմբերի հարձակման» կապակցությամբ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ հայկական խմբերի հարձակման հեևանքով դեսպանատան շենքը վնասվել է և վտանգվել է ադրբեջանցի դիվանագետների կյանքը:
Հաղորդագրության մեջ ասված է, որ դեսպանատան շենքին հասցված վնասները պետք է փոխհատուցի Ֆրանսիայի կառավարությունը: