Թուրքիան զենք է վաճառում Ադրբեջանին
https://parstoday.ir/hy/news/world-i182438-Թուրքիան_զենք_է_վաճառում_Ադրբեջանին
Թուրքիան ականանետեր է ուղարկում Ադրբեջան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2022 14:30 Asia/Tehran
  • Թուրքիան զենք է վաճառում Ադրբեջանին

Թուրքիան ականանետեր է ուղարկում Ադրբեջան:

Թուրքիայի Կոնյա նահանգում գտնվող պաշտպանական տեխնիկա արտադրող մի ընկերություն հայտարարել է, որ  Ադրբեջանի հետ ունեցած համաձայնության շրջանակներում մի քանի ականանետ է ուղարկել այս երկրի բանակի համար: 

AK40-GL ականանետը իվիճակի է 40 միլիմետրանոց արկեր նետել: Այն նաև ի վիճակի է նետել գազի, ձայնային ու ավերիչ ականներ: Այն ներկայումս կիրառվում է Թուրքիայի բանակում: 

Ընկերության տնօրեն Սալիմ Աքդաշը հստակեցրել է.«Այս զենքը վաճառվում է միայն բարեկամ երկրներին»:

Հատկանշական է, որ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված սպառազինական աջակցությունը քննադատվել է պաշտոնական Երևանի ու հայ հասարակության կողմից: Հայաստանում անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն այս երկրի ժողովուրդը Ադրբեջանի փոխարեն Թուրքիային է համարում ՀՀ-ի թիվ մեկ թշնամին: