Վրաստանի վարչապետը Թուրքիայի նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասի խաղաղության հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i182510-Վրաստանի_վարչապետը_Թուրքիայի_նախագահի_հետ_քննարկել_է_Հարավային_Կովկասի_խաղաղության_հարցը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է տարածաշրջանային խաղաղությունը: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 21, 2022 11:54 Asia/Tehran
  • Վրաստանի վարչապետը Թուրքիայի նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասի խաղաղության հարցը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է տարածաշրջանային խաղաղությունը: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

«Քննարկվող հարցերի թվում են եղել Ուկրաինայի հակամարտությունը և դրա հետևանքով տարածաշրջանում ձևավորված անվտանգության միջավայրը։ Ընդգծվել է խաղաղության և կայունության կարևորությունը տարածաշրջանի հետագա զարգացման և երկարատև բարեկեցության համար», - ասված է հաղորդագրության մեջ:

Այս համատեքստում ընդգծվել է Վրաստանի վարչապետի միջնորդական դերը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում. անցյալ տարվա հունիսին Ադրբեջանը Վրաստանի միջնորդությամբ 15 հայ զինծառայողի հանձնեց Հայաստանին, հայկական կողմն իր հերթին Ադրբեջանին փոխանցեց ականապատ դաշտերի քարտեզները։

armeniasputnik.am