ԱՄՆ-ում 107 հազար նախկին զինվորական բանտարկված է
Մոտ 107,400 ամերիկացի զինվորներ, ովքեր մասնակցել են Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի գործողություններին, ներկայումս բանտում են՝ տարբեր հանցանքների ու բռնություն կիրառելու մեղադրանքներով:
Իրաքից և Աֆղանստանից վերադարձած ամերիկացի զինվորների ավելի քան մեկ երրորդը կատարում է այնպիսի հանցանքներ, ինչպիսիք են գողությունը, թմրանյութերի օգտագործումը և զինված հարձակումները:
Ահաբեկչության դեմ պայքարի և Աֆղանստանում անվտանգությունն ապահովելու պատրվակով 2001 թվականին այս երկրի վրա հարձակված ամերիկացի զինվորները օգոստոսի վերջին 20 տարվա օկուպացիայից հետո վերջնականապես լքեցին Աֆղանստանը։
Ամերիկյան օկուպացիայի պատճառով, Աֆղնաստանում ոչնչացել են տնտեսական ենթակառուցվածքներն, ինչպես նաև ավելացել են անապահովությունը, ահաբեկչությունը և թմրանյութերի արտադրության ծավալները:
Ամերիկյան օկուպանտ ուժերն Իրաքում տեղակայված են 2003 թվականից, և այդ երկրի ժողովուրդն ու խմբավորումները բազմիցս պահանջել են դուրս բերել ամերիկյան ահաբեկչական ուժերին իրենց երկրից։