Ամերիկայի աջակցությունը ձեզ չի փրկի. Էրդողանը սպառնացել է Հունաստանին
https://parstoday.ir/hy/news/world-i182936-Ամերիկայի_աջակցությունը_ձեզ_չի_փրկի._Էրդողանը_սպառնացել_է_Հունաստանին
Թուրքիայի նախագահը մեղադրել է Հունաստանին Ատտիկայի հարավ-արևելյան մասում գտնվող Լավրիո քաղաքի ներգաղթյալների ճամբարում ահաբեկիչներին ապաստան տալու համար՝ միաժամանակ պնդելով, որ Արևմտյան Թրակիայում և կղզիներում տեղակայված զենքերը ոչինչ չեն նշանակում Անկարայի համար, գրում է greekcitytimes.com-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2022 15:53 Asia/Tehran
  • Ամերիկայի աջակցությունը ձեզ չի փրկի. Էրդողանը սպառնացել է Հունաստանին

Թուրքիայի նախագահը մեղադրել է Հունաստանին Ատտիկայի հարավ-արևելյան մասում գտնվող Լավրիո քաղաքի ներգաղթյալների ճամբարում ահաբեկիչներին ապաստան տալու համար՝ միաժամանակ պնդելով, որ Արևմտյան Թրակիայում և կղզիներում տեղակայված զենքերը ոչինչ չեն նշանակում Անկարայի համար, գրում է greekcitytimes.com-ը:

«Ահաբեկիչները պաշտպանված են Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում, հատկապես Հունաստանի Լավրիոյի ճամբարում», - ասել է Թուրքիայի նախագահը` նշելով, որ ահաբեկիչները սպառնալիք են արևմտյան երկրների խաղաղությանն ու անվտանգությանը:

«Մենք ակնկալում ենք, որ բոլոր երկրները, հատկապես հարևանները, համապատասխան միջոցներ կձեռնարկեն ահաբեկչական կազմակերպությունների դեմ»,- հավելել է նա։

Շարունակելով Հունաստանի թեման՝ նա ասել է.«Մենք լավ գիտենք Հունաստանին դրդողների մտադրությունները... Արևմտյան Թրակիայում և կղզիներում կուտակվող զենքերը մեզ համար ոչինչ չեն նշանակում։ Մեր ուժը շատ ավելին է նրանցից»։

Միաժամանակ Էրդողանը սպառնացել է՝ «Ամերիկայի աջակցությունը ձեզ չի փրկի»։

tert.am