Ամերիկացի դատավորը մերժել է ԱՄՆ-ի դեմ Մեքսիկայի հայցը
ԱՄՆ դաշնային դատավորը մերժել է Մեքսիկայի ներկայացրած հայցն ընդդեմ ամերիկյան խոշոր զենք արտադրողների։
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի դաշնային դատավոր Դենիս Սիլվերն ուրբաթ օրը մերժել է Մեքսիկայի հայցը։
Մասաչուսեթսի նահանգի դատավորի խոսքով՝ Մեքսիկայի կառավարության բոլոր պնդումները դաշնային օրենքների կամ այլ հիմքերի համաձայն համարվել են անօրինական ու մերժվել են:
2021 թվականի օգոստոսին, աննախադեպ քայլով, Մեքսիկան հայց ներկայացրեց ԱՄՆ-ի ինը զենք արտադրող ընկերությունների դեմ։
Այս ընկերություններից կարելի է նշել այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են «Colt», «Beretta», «Smith & Wesson», «Glock», «Century Arms» և «Barrett» ընկերությունները:
2006 թվականից ի վեր Մեքսիկայում բռնությունների հետևանքով զոհվել է մոտ 340 հազար մարդ, հազարավոր մարդիկ անհետացել են:
Նույն թվականից Մեքսիկայի կառավարությունն օգտագործեց բանակը թմրաբիզնեսով զբաղվող հանցախմբերի դեմ պայքարելու համար։