ԱՄՆ արտաքին պարտքը հասել է 31 տրլն դոլարի
ԱՄՆ արտաքին պարտքը հասել է 31 տրլն դոլարի:
The New York Times-ը հոկտեմբերի 4-ին հաղորդել է, որ պատմության մեջ առաջին անգամ, Միացյալ Նահանգների պետական պարտքը գերազանցել է 31 տրիլիոն դոլարը։
Սա վատ նշան է, հաշվի առնելով տոկոսադրույքների բարձրացման պատճառով երկրի մութ ֆինանսական հեռանկարը:
Փիթեր Փեթերսոնի ինստիտուտի նախագահ Մայքլ Փեթերսոնը, ով աշխատում է ռեցեսիայի դեմ պայքարի ոլորտում, նշում է. «Շատ գործոններ հուշում են երկրի արտաքին պարտքի մեծանալու մասին: Նման իրավիճակ է ստեղծվել պարտքերի ավելացման, ինչպես նաև տոկոսադրույքների բարձրացման պատճառով»:
ԱՄՆ-ում վերջին 40 տարում աննախադեպ գնաճը զսպելու համար, Կենտրոնական բանկը ստիպված է եղել բարձրացնել տոկոսադրույքները առավելագույն հնարավոր մակարդակի։
Կորոնավիրուսի համավարակի հետևանքները, Ուկրաինայի պատերազմը, հացահատիկի մատակարարման հետ կապված խնդիրները և ռուսական պատժամիջոցներն ԱՄՆ-ում գնաճի հիմնական պատճառներից են: