Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնել է Բրիտանիա
Թուրքիայի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Բրիտանիա։
Հինգշաբթի օրը թուրքական «National Gazete» թերթի հաղորդմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին Բրիտանիա կատարած այցի ժամանակ ուղեկցում է ռազմական և անվտանգության փորձագետների պատվիրակությունը։
Թուրքիայի պաշտպանության նախարարն իր բրիտանացի գործընկերոջ հետ կքննարկի երկկողմ հարաբերությունների զարգացումը և համագործակցությունը անվտանգության և ռազմական արդյունաբերության ոլորտում և տարածաշրջանային հարցեր։
Հուլուսի Աքարը և նրան ուղեկցող պատվիրակությունը կհանդիպեն նաև բրիտանական ռազմական արդյունաբերության ոլորտում ակտիվ մի շարք ընկերությունների ղեկավարների հետ։
Այս ուղևորությունն իրականացվել է Բրիտանիայի պաշտպանության նախարարի հրավերով և այդ երկրի կողմից Թուրքիայի դեմ սահմանված զենքի մատակարարման էմբարգոյի չեղարկումից հետո։