Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնել է Բրիտանիա
https://parstoday.ir/hy/news/world-i183690-Թուրքիայի_պաշտպանության_նախարարը_մեկնել_է_Բրիտանիա
Թուրքիայի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Բրիտանիա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2022 13:03 Asia/Tehran
  • Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնել է  Բրիտանիա

Թուրքիայի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Բրիտանիա։

Հինգշաբթի օրը թուրքական «National Gazete» թերթի հաղորդմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին Բրիտանիա կատարած այցի ժամանակ  ուղեկցում է ռազմական և անվտանգության փորձագետների պատվիրակությունը։

Թուրքիայի պաշտպանության նախարարն իր բրիտանացի գործընկերոջ հետ կքննարկի երկկողմ հարաբերությունների զարգացումը և համագործակցությունը անվտանգության և ռազմական արդյունաբերության ոլորտում և տարածաշրջանային հարցեր։

Հուլուսի Աքարը և նրան ուղեկցող պատվիրակությունը կհանդիպեն նաև բրիտանական ռազմական արդյունաբերության ոլորտում ակտիվ մի շարք ընկերությունների ղեկավարների հետ։

Այս ուղևորությունն իրականացվել է Բրիտանիայի պաշտպանության նախարարի հրավերով և այդ երկրի կողմից Թուրքիայի դեմ սահմանված  զենքի մատակարարման էմբարգոյի  չեղարկումից հետո։