Անվանի թուրք վերլուծաբան. Անկարան մեկուսացված է աշխարհում
https://parstoday.ir/hy/news/world-i183930-Անվանի_թուրք_վերլուծաբան._Անկարան_մեկուսացված_է_աշխարհում
Անվանի թուրք վերլուծաբաններից մեկն ասում է. «Էրդողանի կառավարության թույլ դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը մեկուսացրել է Թուրքիային տարածաշրջանում և աշխարհում, և այս իրավիճակի ակնհայտ հետևանքներից մեկը Աթենքի հզորացումն է Անկարայի դեմ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2022 14:21 Asia/Tehran
  • Անվանի թուրք վերլուծաբան. Անկարան մեկուսացված է աշխարհում

Անվանի թուրք վերլուծաբաններից մեկն ասում է. «Էրդողանի կառավարության թույլ դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը մեկուսացրել է Թուրքիային տարածաշրջանում և աշխարհում, և այս իրավիճակի ակնհայտ հետևանքներից մեկը Աթենքի հզորացումն է Անկարայի դեմ»։

Թուրք վերլուծաբան Թահա Աք Յուլն ասում է.«ԱՄՆ-ը որպես Թուրքիայի կարևոր դաշնակից ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքում, Սիրիայում զենք ու զինամթերք տեղափոխող բեռնատարների ավտոշարասյուներով, զինում է «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատներ» (YPG) ահաբեկչական կազմակերպությանը և ՔԲԿ-ի  այլ կառույցներին:

Աք Յուլը նշել է, որ բացի այդ, ԱՄՆ-ը զինում է Էգեյան ծովում գտնվող հունական ռազմական բազաներն ու շենքերը, իսկ Կիպրոս կղզում չեղյալ է հայտարարել հռոմեացիներով բնակեցված հատվածի զենքի էմբարգոն, որպեսզի նրանք կարողանան դյուրությամբ զենք գնել և ճնշել Կիպրոսի թուրքերին, ինչպես նաև ԱՄՆ-ի բանակի հատուկ ստորաբաժանումները ստանձնում են Հունաստանին բանակի վերապատրաստումը:

Հայտնի թուրք վերլուծաբան Թահա Աք Յուլն ասում է. «Սրանք փաստերի ընդամենը մի մասն էին, որոնք ցույց են տալիս, թե որքան են մթագնել Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները, բայց խոսքը միայն ԱՄՆ-ի մասին չէ: Վատ ու անբարենպաստ վիճակում են նաև Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունները»: