Թուրքիան հունվարի 1-ից զբոսաշրջիկների համար կացության հարկ կսահմանի
https://parstoday.ir/hy/news/world-i184302-Թուրքիան_հունվարի_1_ից_զբոսաշրջիկների_համար_կացության_հարկ_կսահմանի
Թուրքիան 2023 թվականի հունվարի 1-ից զբոսաշրջիկների համար կացության պարտադիր հարկ կսահմանի։ Այս մասին հայտնում է թուրքական լրատվամիջոցները: Ինչպես հայտնում են Թուրքիայի Զբոսաշրջային միությունից, վճարը կկազմի 2 տոկոս։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 13, 2022 14:13 Asia/Tehran
  • Թուրքիան հունվարի 1-ից զբոսաշրջիկների համար կացության հարկ կսահմանի

Թուրքիան 2023 թվականի հունվարի 1-ից զբոսաշրջիկների համար կացության պարտադիր հարկ կսահմանի։ Այս մասին հայտնում է թուրքական լրատվամիջոցները: Ինչպես հայտնում են Թուրքիայի Զբոսաշրջային միությունից, վճարը կկազմի 2 տոկոս։

Այն կգանձվի բոլոր ծառայությունների համար, ներառյալ հյուրանոցներում, հանգստավայրերում, հյուրատներում և այլ կացարաններում տեղավորումը:

Թե ինչպես է վճարվելու և գանձվելու վճարը, դեռ հստակեցված չէ։ Ենթադրվում է, որ փաթեթային տուրով ճանապարհորդող զբոսաշրջիկների համար հարկը ներառվելու է տուրի արժեքի մեջ։ Նշվում է, որ Թուրքիան նախատեսում էր 2019 թվականից զբոսաշրջիկների համար կացարանների հարկ մտցնել։

Որոշումը հետաձգվել է մի քանի պատճառներով, այդ թվում՝ 2020 թվականին սկսված կորոնավիրուսային համաճարակի։ Այս տարի Թուրքիայի զբոսաշրջությունը միջերկրածովյան տարածաշրջանում ցույց է տվել վերականգնման լավագույն ցուցանիշները։

yerevan-times.com