Որոշվել է, թե երբ տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավաների հաջորդ գագաթնաժողովը
ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 13-ին Բիշքեկում: Այս մասին հայտնել է ԱՊՀ գործադիր խորհրդի ղեկավար Սերգեյ Լեբեդևը։
«Պատվիրակությունների ղեկավարները որոշում են կայացրել 2023 թվականին Համագործակցության նախագահության մասին, որը կիրականացնի Ղրղզստանի Հանրապետությունը, իսկ համանախագահությունը՝ Ղազախստանի Հանրապետությանը և Ռուսաստանի Դաշնությունը: Ղրղզստանի Հանրապետության առաջարկով որոշվել է Պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2023 թվականի հոկտեմբերի 13-ին Բիշքեկում»,- ասել է նա խորհրդի լայն կազմով նիստի ժամանակ։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 14-ին, տեղի է ունենում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը։
araratnews.am/