Փարիզում հազարավոր մարդիկ երթ են կազմակերպել ընդդեմ կյանքի թանկացման
https://parstoday.ir/hy/news/world-i184532-Փարիզում_հազարավոր_մարդիկ_երթ_են_կազմակերպել_ընդդեմ_կյանքի_թանկացման
Ցուցարարները աշխատավարձերի և սոցիալական վճարների բարձրացում, ինչպես նաև էլեկտրաէներգիայի գների սառեցում են պահանջում։
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հոկտեմբեր 16, 2022 14:36 Asia/Tehran
  • Փարիզում հազարավոր մարդիկ երթ են կազմակերպել ընդդեմ կյանքի թանկացման

Ցուցարարները աշխատավարձերի և սոցիալական վճարների բարձրացում, ինչպես նաև էլեկտրաէներգիայի գների սառեցում են պահանջում։

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Փարիզում այսօր երթ է ընթանում գների աճի և իշխանությունների«կլիմայական անգործության» դեմ:

Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցը Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացվում է Ժան-Լյուկ Մելանշոնի «Չենթարկված Ֆրանսիա» ձախ կուսակցության, «Եվրոպա - Էկոլոգիա – Կանաչներ» կուսակցության, Սոցիալիստական կուսակցության, ինչպես նաև մի շարք արհմիությունների ու ասոցիացիաների կոչով:

Ցուցարարների պահանջներից են աշխատավարձերի ու սոցիալական վճարների բարձրացումը, էլեկտրաէներգիայի գների սառեցումը, գերշահույթի հարկի սահմանումը, բնապահպանական նախագծերում ներդրումները: Ցուցարարները բողոքում են վառելիքի ու սննդամթերքի գների աճի, ինչպես նաև կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ:

Բացի այդ, հավաքվածները դժգոհություն են հայտնում Փարիզի կողմից Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու կապակցությամբ։

Հավելենք՝ անցած շաբաթ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականի պահանջով խոշոր ցույց էր տեղի ունեցել։

armeniasputnik.am