Ներգաղթյալներ. Աշխատող երեխաներ ԱՄՆ-ում
Հարավային Կորեայի Hyundai Motor ընկերության համաշխարհային բաժնի տնօրենը հայտարարել է, որ ամերիկյան մի քանի մասերի գործարանների արտադրական գծում աշխատում են անչափահասներ։
Խոսե Մունոզը այս կապակցությամբ ասել է, որ ընկերությունը հետաքննում է երեխաների աշխատանքի հետ կապված խախտումները Միացյալ Նահանգներում իր մատակարարման շղթայում և նախատեսում է խզել հարաբերությունները Hyundai-ի ավտոպահեստամասերի մատակարարների հետ ԱՄՆ-ի, Ալաբամայում, ով աշխատացրել է երեխաններին:
ԱՄՆ-ում Hyundai-ի մատակարարման շղթայի ցանցը բաղկացած է բաղադրիչների արտադրության տասնյակ գործարաններից, որոնք մատակարարում են Hyundai-ի հավաքման գործարանին անհրաժեշտ պահեստամասերը Ալաբամաի Մոնտգոմերիում:
Ըստ այս զեկույցի՝ հաստատվել է Գվատեմալայից ներգաղթյալ երեխաների շահագործումը Smart Alabama, LLC և SL Alabama գործարաններում:
SL Alabama և Smart Alabama գործարանները դեռևս որևէ բացատրություն չեն տվել իրենց արտադրական գծում երեխաների աշխատանքի օգտագործման վերաբերյալ: