Էրդողանը հերթական անգամ բարձրացրել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i184892-Էրդողանը_հերթական_անգամ_բարձրացրել_է_այսպես_կոչված_Զանգեզուրի_միջանցքի_հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ բարձրացրել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2022 18:44 Asia/Tehran
  • Էրդողանը հերթական անգամ բարձրացրել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ բարձրացրել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

«Որոշ շրջանակներում վախերն ու տագնապները՝ կապված Զանգեզուրի միջանցքի հետ, որը Նախիջեւանը կկապի Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ, իմ կարծիքով, տեղին չեն։ Ղարաբաղում այս բոլոր քայլերից հետո վախի կարիք չկա»,- ասել է Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ։

Թուրք առաջնորդը նշել է, որ Ադրբեջանն իր գործողություններով «նպաստում է խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը տարածաշրջանում եւ առեւտրային ու ներդրումային հնարավորություններ կապահովի Արեւելք-Արեւմուտք Միջին միջանցքի երթուղու վրա բոլոր երկրների համար՝ Կասպից ծովով», մեջբերել են Էրդողանի խոսքերը ադրբեջանական լրատվամիջոցները։

news.am