Էրդողանը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ F-16 կործանիչների մատակարարման կապակցությամբ
Հոկտեմբեր 22, 2022 08:11 Asia/Tehran
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից F-16 կործանիչների մատակարարումը մերժելու դեպքում Անկարան կգնի ռուսական S-400 (С-400) համակարգեր:
Նշելով, որ Վաշինգտոնն Անկարայի համար միակ ճանապարհը չէ, Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է. «Թուրքիան բանակցություններ է վարում ամերիկյան F-16-ներին այլընտրանք գտնելու համար»։
Էրդողանը հավելել է, որ Անկարան ԱՄՆ կառավարության հետ բանակցություններ է վարում F-16 կործանիչների գնման շուրջ, հավելելով. «Անհրաժեշտության դեպքում մենք կանենք նույնը, ինչ արեցինք S-400 (С-400) համակարգերի դեպքում: Մենք այլընտրանք ունենք»։
Սեպտեմբերի 9-ին նույնպես Էրդողանը զգուշացրել էր, որ եթե ԱՄՆ-ն հրաժարվի մատակարարել F-16 կործանիչներ, Անկարան կդիմի Ռուսաստանին։
Պիտակ