Հայոց ցեղասպանության հարցը՝ Մերկելի եւ Էրդողանի միջեւ վիճելի թեմա․ DW
https://parstoday.ir/hy/news/world-i18511-Հայոց_ցեղասպանության_հարցը_Մերկելի_եւ_Էրդողանի_միջեւ_վիճելի_թեմա_dw
Ստամբուլում ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում Գերմանիայի կանցլեր եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ կայացած հանդիպման վիճելի թեմաներին է անդրադարձել գերմանական Deutsche Welle պարբերականը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2016 05:02 Asia/Tehran
  • Հայոց ցեղասպանության հարցը՝ Մերկելի եւ Էրդողանի միջեւ վիճելի թեմա․ DW

Ստամբուլում ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում Գերմանիայի կանցլեր եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ կայացած հանդիպման վիճելի թեմաներին է անդրադարձել գերմանական Deutsche Welle պարբերականը։

Գերմանական պարբերականը թվարկել է 5 վիճելի հարց Մերկելի եւ Էրդողանի միջեւ կայացած հանդիպումից։

Առաջին վիճելի թեման ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ փախստականների թեման է, որը ներառված է վիզաների ազատականացման համար 72 կետանոց նախապայմաններում։

Թուրքիայի խորհրդարանանում պատգամավորներին անձեռնմխելությունից զրկելու օրինագիծը Անգելա Մերկելի կողմից բավականին բացասական է ընդունվել, ինչը եւս վիճելի թեմա է եղել։

Հաջորդ վիճելի թեման Թուրքիայում մամուլի ազատության խիստ սահմանափակումներն են, ինչին համաձայն չէ նախագահ Էրդողանը։

Վիճելի խնդիրներից է նաեւ ZDF-ի հաղորդավար Բոհերմանի բանաստեղծությունը նվիրված Էրդողանին։

Եւ վերջապես Բունթեսթագի օրակարգ մտած Հայոց ցեղասպանության բանաձեւը, որտեղ 1915-ի համար օգտագործվում է ցեղասպանություն եզրույթը։