Պայթյուն Թուրքիայում. Ձերբակալվել է 25 կասկածյալ
Հոկտեմբերի 14-ին Սեւ ծովի ափին գտնվող Ամասրա փոքրիկ քաղաքի մերձակա ածխահանքում տեղի ունեցած պայթյունից հետո, Թուրքական իշխանությունները հինգշաբթի օրը ձերբակալել են 25 մարդու:
Ավելի քան 41 բանվոր է զոհվել Բարտին նահանգի Ամասրաի շրջանում ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ձերբակալվածների թվում է հանքի կառավարիչ Ջեհաթ Օզդեմիրը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն խոստացել է ամբողջական հետաքննություն իրականացնել պայթյունի գործով:
Նա ասել է. «Նա, ովմեղավոր ճանաչվի այս պայթյունի հետ կապված հետաքննության արդյուքնում, անկախ պաշտոնից պատասխանատվություն կկրի անփութության համար»։
Ըստ զոհվածների հարազատների՝ հանքափորները պայթյունից մոտ 10 օր առաջ բողոքել են հանքում գազի հոտից։