Ֆրանսիական ոստիկանությունը բախվել է ցուցարար ֆերմերների հետ
Ֆրանսիական ոստիկանության և երկրի արևմուտքում դաշտերը ոռոգելու համար մեծ ջրամբարի կառուցման դեմ բողոքող ցուցարարների միջև բախման ժամանակ վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ:
Ոստիկանությունը փորձել է ցրել Սեն-Սոլին գյուղական շրջանում մեծ ջրամբարի կառուցման վայրում հավաքված, չարտոնված ցույցի մի քանի հազար մասնակիցներին, և արցունքաբեր գազ է կիրառել նրանց դեմ:
Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ բախման ժամանակ ցուցարարները մոլոտովի կոկտեյլներ և հրկիզող նյութեր են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է 61 ոստիկան, որոնցից 22-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ֆրանսիայի Կանաչների կուսակցության մի խումբ բարձրաստիճան անդամներ, ովքեր մասնակցել են այս ցույցին, հայտարարել են, որ անվտանգությունը պահպանելու փորձը դարձել է բախումների պատճառ, որի ժամանակ 1500 ոստիկան բախվել է ցուցարարների հետ: