Թուրքիան երկարաձգել է Ադրբեջանում իր ռազմական առաքելությունը
https://parstoday.ir/hy/news/world-i185830-Թուրքիան_երկարաձգել_է_Ադրբեջանում_իր_ռազմական_առաքելությունը
Երեքշաբթի օրը Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Ադրբեջանում այդ երկրի զինվորականների առաքելությունը ևս մեկ տարով երկարաձգելու նախագիծը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2022 05:14 Asia/Tehran
  • Թուրքիան երկարաձգել  է Ադրբեջանում իր ռազմական առաքելությունը

Երեքշաբթի օրը Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Ադրբեջանում այդ երկրի զինվորականների առաքելությունը ևս մեկ տարով երկարաձգելու նախագիծը:

Կառավարության ներկայացրած նախագծում, որը ստորագրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նշվում է, որ շարունակվելու է նաև Հայաստանի և Ադրբեջանի  միջև հրադադարի մոնիտորինգի թուրք-ռուսական համատեղ կենտրոնի աշխատանքը:

Թուրքիան համոզված է, որ այս համատեղ կենտրոնի միջոցով օգնում է ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունը և վստահություն հաստատել Բաքվի և Երևանի միջև։

Ադրբեջանում իր ռազմական ներկայությունը երկարաձգելու Թուրքիայի որոշումը կայացվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումից մեկ օր անց։

Հանդիպման ամփոփիչ հայտարարության մեջ ասվում է. «Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գործադրվելու են բոլոր ջանքերը՝ մնացած հարցերի, այդ թվում՝ հումանիտար հարցերի վերաբերյալ արագ լուծման հասնելու համար»։