Ֆրանսիացիները հույս չունեն,որ բարելավելու է իրենց երկրի տնտեսական իրավիճակը
Վերջերս անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տվել, որ ֆրանսիացիները հույս չունեն,որ կարճաժամկետ հեռանկարում բարելավելու է տնտեսական իրավիճակը:
«Ֆրանս Պրես» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Odoxa ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքների հիման վրա ֆրանսիացիների 92 տոկոսը մտահոգություն է հայտնել Ֆրանսիայում գնաճի վերաբերյալ և ասել, որ հույս չունի 2023 թվականին բարելավելու է երկրի տնտեսական վիճակը:
Odoxa ինստիտուտը բարձր գնաճը հայտարարել է որպես ֆրանսիացիների հուսահատության պատճառ՝ կապված Ֆրանսիայի տնտեսական իրավիճակի բարելավման հետ։
Այս ինստիտուտի հայտարարության համաձայն՝ ֆրանսիացիները կարծում են, որ երկրում գնաճը կազմում է 12,5%, մինչդեռ պաշտոնական վիճակագրության մեջ այդ ցուցանիշը հայտարարվել է 6%։
Ֆրանսիան, ինչպես եվրոպական երկրների մեծ մասը, պայքարում է ուկրաինական պատերազմի տնտեսական հետևանքների դեմ, ինչպիսիք են էներգետիկ ճգնաժամը, վառելիքի և սննդամթերքի գների աճը և աննախադեպ գնաճը:
Ուկրաինական պատերազմը սկսվելուց հետո Ֆրանսիայում աճել է գնաճի մակարդակը: