Իլհամ Ալիևը Էրդողանի հետ քննարկել է Սոչիի հանդիպման արդյունքները
https://parstoday.ir/hy/news/world-i185998-Իլհամ_Ալիևը_Էրդողանի_հետ_քննարկել_է_Սոչիի_հանդիպման_արդյունքները
Նոյեմբերի 2-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2022 14:36 Asia/Tehran
  •   Իլհամ Ալիևը Էրդողանի հետ քննարկել է Սոչիի հանդիպման արդյունքները

Նոյեմբերի 2-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին։

Այս մասին հայտնում է Armenia.Az-ը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների Սոչիի հանդիպումն ու ընդունված համատեղ հայտարարությունը:

Նախագահ Իլհամ Ալիևն իր գործընկերոջը շնորհավորել է Թուրքիայում շարժունակության ծառայություններ մատուցող Togg համաշխարհային տեխնոլոգիական ապրանքանիշի զանգվածային արտադրության մեկնարկի կապակցությամբ և դա գնահատել որպես թուրքական արդյունաբերության նոր հաջողություն։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակում է  տեղի ունեցել  ադրբեջանա-թուրքական բարեկամական և եղբայրական հարաբերությունների տարբեր ասպեկտների շուրջ։

ARMENIA.AZ