Թուրքիան կրկին հայտարարել է Ադրբեջանին լիարժեք եւ անվերապահ աջակցության մասին
Նոյեմբեր 08, 2022 15:10 Asia/Tehran
Թուրքիան կրկին հայտարարել է Ադրբեջանին լիարժեք եւանվերապահ աջակցության մասին՝ շնորհավորելով Ադրբեջանին «նոյեմբերի 8-ի հաղթանակի օրվա» կապակցությամբ։
«Թուրքիան կշարունակի լիարժեք եւ անվերապահ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ ողջ Հարավային Կովկասում անվտանգության, կայունության բարձրացման համար»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Այսպիսով, Թուրքիան լիարժեք աջակցություն է հայտնում 2020 թվականի աշնանը Արցախի եւՀայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային՝ կրկին հայտարարելով Ադրբեջանի ցանկացած ագրեսիային ամեն կերպ օժանդակելու պատրաստակամության մասին։ Հենց Թուրքիան էր, որ Մերձավոր Արևելքից վարձկանների եւ ահաբեկիչների ուղարկեց ԼՂ ռազմական գործողությունների գոտի։
news.am
Պիտակ